Երկրորդ եռամսյակային հաշվետվություն

http://arpi.schoolsite.am/wp-content/uploads/sites/636/2018/08/IMG_20180807_153402.jpg

http://arpi.schoolsite.am/wp-content/uploads/sites/636/2018/08/IMG_20180807_153423.jpg

http://arpi.schoolsite.am/wp-content/uploads/sites/636/2018/08/IMG_20180807_153435.jpg

http://arpi.schoolsite.am/wp-content/uploads/sites/636/2018/08/IMG_20180807_153501.jpg

http://arpi.schoolsite.am/wp-content/uploads/sites/636/2018/08/IMG_20180807_153513.jpg

 

 

 

Ուսուցչի թափուր տեղի մրցույթ Արփիի միջնակարգ դպրոցում

 

Հայտարարություն

Հայտարարվում է մրցույթ ՀՀ Վայոց ձորի մարզի <<Արփիի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի դասվարի, երգ-երաժշտության, մաթեմատիկայի, հայոց լեզվի և գրականության ուսուցչի թափուր տեղերի համար։

            Ուսուցչի պաշտոնի համար նախատեսված վարձատրությունը որոշվում է՝ ըստ դասաբաշխման։

            Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով՝ գրավոր և բանավոր՝ ըստ ՀՀ ԿԳ նախարարության կողմից հաստատված հարցաշարի։

            Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում՝

1.    Հանձնաժողովի անունով գրավոր դիմում՝ նշելով այն աշխատատեղը, որին հավակնում է (Ձև 1),

2.    Փաստաթուղթ (դիպլոմ)՝ <<Հանրակրթության մասին>>  ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի պահանջին համապատասխան որակավորման վերաբերյալ,

3.    Անձնագրի պատճենը,

4.    Ինքնակենսագրություն (Ձև 4),

5.    Թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում),

6.    Մեկ լուսանկար՝ 3x4 չափի,

7.    Այլ պետությունների քաղաքացիները՝ Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունք,

8.    ՀՀ արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինգրքույկ։

Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ։

Փաստաթղթերն ընդունվում են սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև օգոստոսի 28-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10։00-ից 15։00-ը, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից։

Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի՝ ըստ կարգի։

Մրցույթը տեղի կունենա օգոստոսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Վայոց ձորի մարզի Արփիի միջնակարգ դպրոցում․ հասցեն՝ գ․ Արփի , փողոց 1, շենք 21։

Տեղեկությունների համար զանգահարել (0281)6-21-30 կամ (093)76-31-73 հեռախոսահամարներով։

 

Արփիի միջնակարգ դպրոցին հատկացված լիցենզիան և կից փաստաթղթերը

http://arpi.schoolsite.am/wp-content/uploads/sites/636/2018/06/Image40.png

http://arpi.schoolsite.am/wp-content/uploads/sites/636/2018/06/Image43.png

http://arpi.schoolsite.am/wp-content/uploads/sites/636/2018/06/Image45.png

http://arpi.schoolsite.am/wp-content/uploads/sites/636/2018/06/Image49.png

http://arpi.schoolsite.am/wp-content/uploads/sites/636/2018/06/Image42.png

 

 

 

 

2018 թ․ մայիսի 25-ին՝ Վայոց ձորի մարզի Արփիի Վ․Լևոնյանի անվան միջն․ դպրոցում տեղի ունեցավ << ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԻ>> արարողություն, որին ներկա էին ուսուցիչները, աշակերտները և բազմաթիվ հյուրեր։ Հուզված էին բոլորը, հատկապես՝ շրջանավարտները։
Նրանց հոգիները համակված էին հուզականությամբ՝ տխուր էին, որ ավարտում են, սակայն հույսով առլեցուն, որ հնարավորություն կունենան կյանքի կոչելու իրենց գիտելիքները և բոլոր նվիրական երազանքները։ Նրանք գնում են կյանքին նոր շունչ հաղորդելու:
ԹԱՆԿԱԳԻՆ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐ
Սրտանց շնորհավորում ենք դպրոցն ավարտելու կապակցությամբ։ Անամպ երկինք ձեզ, անխափան թռիչք, կանաչ ճանապարհ և անսահման սեր։ Թող իրականանան ձեր բոլոր նվիրական երազանքները։ Ճախրե՛ք անսահման բարձր, բայց երբեք մի՛ մեծամտացեք, երբեք մի՛ հոխորտացեք և վերևից մեծամտորեն մի՛ նայեք ներքևում կանգնածներին, քանզի վերելքից հետո կարող է լինել նաև անկում, իսկ այդ պարագայում այն կարող է լինել սարսափելի ցավոտ։ Դարձե՛ք մեր անկախ ու ազատ հայրենիքի լիիրավ տերերը, բայց ոչ երբեք ,,տիրակալ-բռնակալները,, հասեք ձեր նպատակներին բարի, ազնիվ և քաղաքակիրթ ճանապարհներով։ Մնացե՛ք միշտ հպարտ, անկոտրում և մշտարթուն պահապանը մեր երկրի։ Ձեզ բարի երթ․․․

 

ՄԱՅԻՍՅԱՆ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԵՐ

2018 թ․ մայիսի 8-ին՝ Վայոց ձորի մարզի Արփիի Վ․Լևոնյանի անվան միջն․ դպրոցում տեղի ունեցավ <<Մենք գումարվելիս բազմապատկվում ենք>> խորագրով միջոցառում, նվիրված մայիսյան հերոսամարտերի   100- ամյակին։

 

Սարդարապատի — 100

2018 թ․ մայիսի 18-ին՝ Վայոց ձորի մարզի Արփիի Վ․Լևոնյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանի աշակերտները գերմաներենի ուսուցչուհի Մարիամ Ղազարյանի  գլխավորությամբ ցուցադրեցին բաց դաս՝ նվիրված Սարդարապատի 100- ամյակին։

 

ՀԵՔԻԱԹԻՆ ՀՅՈՒՐ

2018թ․ մայիսի 18-ին՝ Վայոց ձորի մարզի Արփիի Վ․Լևոնյանի անվան միջնակարգ դպրոցի 3-րդ դասարանցիները, ռուսաց լեզվի ուսուցչուհի Նատաշա Սայամյանի գլխավորությամբ ցուցադրեցին բաց դաս՝ ,,Աշխարհում բազմաթիվ տխուր և զվարճալի հեքիաթներ կան, բայց ապրել առանց հեքիաթի հնարավոր չէ,, թեմայով։

kr

 

ՍԱՐԴԱՐԱՊԱՏ — 100

  

2018 թ․ մայիսի 15-ին՝ Վայոց ձորի մարզի Արփիի Վ․Լևոնյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանի աշակերտները դասղեկ՝ ռուսաց լեզվի ուսուցչուհի Նատաշա Սայամյանի գլխավորությամբ ցուցադրեցին բաց դաս՝ նվիրված Սարդարապատի 100- ամյակին։

Զապել Եսայան 140

 

2018թ․ ապրիլի 18-ին՝ Վայոց ձորի մարզի Արփիի Վ․Լևոնյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանցիները, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Լիզա Մուրադյանի գլխավորությամբ, մեծ նվիրումով ցուցադրեցին միջոցառում՝ նվիրված հայ վիպասան, թարգմանիչ, գրականագետ, հրապարակախոս, հայ հասարակական գործիչ Զապել Եսայանի ծննդյան 140-ամյակին։

 

ԱՅԲԲԵՆԱՐԱՆԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ

   

2018թ․  ապրիլի 20-ին Վայոց ձորի մարզի Արփիի Վ․ Լևոնյանի անվան միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ Այբբենարանի շնորհանդեսը։ Փոքրիկները շնորհաշատ դասվար Անուշ Խուդավերդյանի շնորհիվ արդեն տառաճանաչ են: Այսօր նրանք հրաժեշտ են տալիս այբբենարանին, նրանց ոգևորությունը մեծ է, իսկ ուսուցիչներն ու ծնողները` հուզված:
Սրտանց շնորհավորում ենք մեր առաջին դասարանցիներին գրաճանաչ դառնալու կապակցությամբ և մաղթում
նորանոր հաջողություններ ու հաղթանակների բերկրանք։